«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2003-06-05 | #106, 2003-06-06 | #107, 2003-06-07


ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱԽԱԼՔԱԼԱՔ, 6 ՀՈՒՆԻՍ, Ա-ԻՆՖՈ։ Այս օրերին Վրաստանի խորհրդարանը կքննարկի «Անձնագրերի եւ ծննդյան վկայականների մասին օրենքը»։ Արդեն մեկ ամիս առաջ այդ օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Այս քննարկման ժամանակ հավանաբար փոփոխության ենթարկվեն որոշ խնդրահարույց կետեր։ Մասնավորապես նշենք, որ Վրաստանի քաղաքացու ծննդյան վկայականում ազգության դիմաց պետք է կատարվի միայն «վրացական» նշումը։ Օրենքի առաջին քննարկման ժամանակ նիստից բացակայել են ազգությամբ հայ եւ ադրբեջանցի պատգամավորները։ Այս անգամ նրանք հավանաբար ներկա կգտնվեն եւ կփորձեն օրենքից հանել ոչ վրացիների համար անարժանապատիվ դրույթները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4