«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2003-06-05 | #106, 2003-06-06 | #107, 2003-06-07


ՀՆԱՐԱՎՈՐ Է ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՆՎԱԶՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորիգի պետական ծառայության տվյալներով, հունիսի առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում, գիշերըՙ մինչեւ 0 +5, իսկ առանձին օրերինՙ ջերմաստիճանի բարձրացում, որը ցերեկը կտատանվի +23 +28 աստիճանի սահմաններում։ Ամսական տեղումների քանակը սպասվում է բազմամյա միջինից պակաս։

Ամսվա երկրորդ կեսին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում կտատանվի գիշերըՙ + 4 +6, ցերեկըՙ +12 +16 աստիճանի սահմաններում, իսկ Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում եւ Արարատյան դաշտում գիշերըՙ +5 +10, ցերեկըՙ +20 +23 աստիճանի սահմաններում։ Ըստ կանխատեսումների, հունիսի երկրորդ կեսին (առանձին օրերի) օդի ջերմությունը Տավուշում եւ Արարատյան դաշտում ու Սյունիքում ցերեկը կբարձրանա մինչեւ +29 +34, իսկ մնացած մարզերումՙ +21 +26 աստիճան։

Երեւանում հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը կդիտվի +21 +23-ի սահմաններում, որը մեկ աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից։ Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջինից պակաս (նորմանՙ 29 մմ)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4