«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2003-06-06 | #107, 2003-06-07 | #108, 2003-06-10


«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ»-Ը ՊԱՀԱՆՋԵԼ Է ԴԱՏԻ ՏԱԼ ԻՐԱՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ

ԿԱՀԻՐԵ, 9 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Միջազգային համաներում» իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել Է դատ անցկացնել այն անձանց նկատմամբ, որոնք պատերազմական հանցագործություններ են կատարել Իրաքում մղված մարտական գործողությունների ժամանակՙ «անկախ նրանց ազգային պատկանելությունից»։

Իրավապաշտպանները մասնավորապես նշում են, որ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան Իրաքի մի շարք քաղաքների գնդակոծությունների ընթացքում օգտագործել Էին կասետային ռումբեր։ Բացի այդ, կազմակերպությունը իր ձեռքի տակ ունի իրաքցի զինծառայողների նկատմամբ խոշտանգումների կիրառման փաստեր։

«Միջազգային համաներումը» պահանջել Է Իրաք ուղարկել միջազգային դիտորդներիՙ ամերիկյան վարչակազմի կողմից մարդու իրավունքների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4