«Արմենիա» հյուրանոցում մեկնարկեց գործարար սեմինար «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված գործերի նախաքննության եւ դատական քննության առանձնահատկությունները» թեմայով եւ կտեւի մինչեւ հունիսի 12-ը։ Եռօրյա սեմինարն անցկացվելու է ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցագործությունների կանխման գրասենյակի Արեւելյան Ասիայի եւ ԱՊՀ երկրների իրավական օժանդակության ծրագրի շրջանակներում։ Սեմինարի նպատակն է մասնակիցներին տրամադրել անհրաժեշտ տեխնիկական տեղեկություն ամենատարածված թմրամիջոցների, դրանց ապօրինի եւ օրինական շրջանառության վերահսկման ազգային եւ միջազգային մեթոդների վերաբերյալ։ Կքննարկվեն նաեւ այս տարվա փետրվարի 10-ին Ազգային ժողովի ընդունած «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի դրույթները։
Սեմինարին մասնակցելու են ՀՀ պետական կառույցների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Մ. Հ.