«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2003-06-07 | #108, 2003-06-10 | #109, 2003-06-11


19 ԳՈՐԾՙ 20 ՕՐՈՒՄ։ ԾԱՆՐ ԴԵՊՔ Է

Այսօրվանից Սահմանադրական դատարանը սկսում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքների քննարկումը։ Կքննվի 19 գործ։

Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանի ու նման կառույցների նկատմամբ ավելի մեծ վստահության դեպքում բողոքները շատ ավելին կլինեին։

Բայց, իհարկե, այսօր սկսվող գործի եւ մյուս 18-ի համար Սահմանադրական դատարանն ունի ընդամենը 20 օր, այսինքնՙ ըստ էության յուրաքանչյուր օր պետք է ավարտվի ՍԴ որոշմամբ։

Այսօրվա նիստում կքննվի թիվ 55 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածու, անկուսակցական Հակոբ Հակոբյանի դիմումըՙ թիվ 55-ում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4