ՄՈՍԿՎԱ, 10 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային մի շարք օրենքներ։ Ինչպես հաղորդում է «ԳԱզետա.ռուն» պետության ղեկավարի մամլո ծառայության վկայակոչմամբ, դրանց թվում է «Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը Ռուսաստանի Դաշնության կառավարության տրամադրած պետական վարկերի գծով պարտքի մարման համար Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող գույքի հանձնման մասին պայմանագրերի վավերացման մասին» օրենքը։ Դրանք բոլորը Պետական դուման ընդունել էր 2003 թվականի մայիսի 21-ին եւ հավանության արժանացել Դաշնության խորհրդի կողմից 2003 թվականի մայիսի 28-ին։