«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2003-06-07 | #108, 2003-06-10 | #109, 2003-06-11


ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՅՏ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման առնչությամբ շրջանառվող լուրերի հավաստիությունը ստուգելու նպատակով երեկ դիմեցինք ՀՀ բնական մենաշնորհների կարգավորող հանձնաժողովին։ Վերջինիս փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը պաշտոնապես հայտնեց, որ հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով սակագների բարձրացման նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Նա նաեւ տեղեկացրեց, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հայտով հանձնաժողովին չի դիմել նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։ Ինչ վերաբերում է ջրի սակագների առնչությամբ նման լուրերին, ապա հանձնաժողովի լրատվական ծառայության ղեկավարը հայտնեց, որ չնայած այդ գործառույթը (ջրի սակագների որոշման) կառավարության որոշմամբ նույնպես հատկացվել է հանձնաժողովին, վերջինս առայժմ չի հասցրել զբաղվել դրանով։ Այսինքնՙ այդ լուրերը եւս անհիմն են։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4