«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2003-06-07 | #108, 2003-06-10 | #109, 2003-06-11


ԿՆՊԱՍՏԵՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ

Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սամվել Ստեփանյանից տեղեկացանք, որ հանձնաժողովն իր առաջարկներն է կատարել երթուղիների մրցույթներում մրցակցության ապահովման ուղղությամբ։ Համաձայն դրանց, պետք է հնարավորություն տրվի, որ մրցույթին մասնակցեն ոչ միայն 15¬20, այլեւ 3¬5 մեքենա ունեցող սուբյեկտները։ Այսինքն առաջարկվում է, ենթադրենք, 25 կամ 30 միկրոավտոբուս պահանջող երթուղու մրցույթը բաժանել լոտերիՙ 3¬5 մեքենաների համար։ Այդ դեպքում մի երթուղին կսպասարկեն մի քանի տնտեսվարողներ, ինչը կնպաստի մրցակցային դաշտի ստեղծմանը։ Հանձնաժողովն արել է նաեւ առաջարկներՙ ուղղված ավտոբուսային երթուղիների զարգացմանը։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4