«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2003-06-07 | #108, 2003-06-10 | #109, 2003-06-11


ԾԱՆՐՈՐԴՆԵՐՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Մեքսիկայում ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության պարգեւները վիճարկող ծանրորդներն ավարտեցին իրենց մրցավեճը։ Մինչեւ 94 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց բելառուսցի Նիկոլայ Պատոտսկինՙ 372,5 կգ (175+197,5)։ Արծաթե մեդալը նվաճեց ռուսաստանցի Հաջիմուրադ Ակաեւըՙ 370 կգ (170+200), բրոնզը բաժին հասավ բելառուսցի Ալեքս Լոբանինՙ 370 կգ (165+205)։ Քաշային հաջորդ կարգում (մինչեւ 105 կգ) լավագույնը կրկին Բելառուսի ներկայացուցիչն էրՙ Մաքսիմ Ռիժանկովը, որը երկամարտում ցույց տվեց 395 կգ (180+215) արդյունք։ Նրա հայրենակից Նիկիտա Սպիհանովիչը 367 կգ (170+197,5) արդյունքով 3-րդն էր։ Իսկ արծաթե մեդալը նվաճեց ռուսաստանցի Դմիտրի Կլոկովըՙ 380 կգ (170+210)։ Եվ վերջապես գերծանր քաշայինների մրցավեճում լավագույնը եգիպտացի Մոհամմեդ Էնսանն էրՙ 405 կգ (180+225)։ Բելառուսցի Վիկտոր Կապրանովը հաղթողին զիջեց 15 կգ-ով։ Բրոնզե պարգեւին արժանացավ բուլղարացի Կիրիլ Կոսնիչարսկինՙ 382,5 կգ (170+212,5)։

Թիմային հաշվարկով հաղթող ճանաչվեց Ռուսաստանի հավաքականը։ Հաջորդ տեղերում են Չինաստանը եւ Եգիպտոսը։ Հայաստանի 3 պատվիրակները թիմին 210 միավոր պարգեւեցին, ինչը 12-րդ արդյունքն է 37 երկրների մեջ։ Իհարկե, միավորների քանակն ավելի մեծ կլիներ, եթե Հայաստանը քաշային բոլոր կարգերում ներկայացված լիներ։ Բայց մեր 3 ծանրորդները Մեքսիկայում 3 արծաթե ու 5 բրոնզե մեդալ նվաճեցին, եւ մեդալների հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 7-րդ տեղը։ Լավագույն արդյունքը պատկանում է Չինաստանի հավաքականին, որի 7 ծանրորդների ավարն այսպիսին է. 8 ոսկե, 4-ականՙ արծաթե եւ բրոնզե մեդալ։ Բելառուսի ներկայացուցիչները 2-րդ տեղում են (6+3+3)։ Երրորդ տեղը գրավեց Թուրքիայի ընտրանինՙ 4 ոսկե, 1 բրոնզե մեդալ։ Ընդհանուր առմամբ առաջնության պարգեւներին 37 երկրներից արժանացել են միայն 12-ի ծանրորդները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4