«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2003-06-11 | #110, 2003-06-12 | #111, 2003-06-13


ՌԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

Ռամկավար Ազատական կուսակցության Մ. Նահանգների Արեւելյան շրջանի ներկայացուցիչները չորեքշաբթի օրը Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում են ունեցել Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետներից Էջվեթ Թեզջանի հետ, ընդառաջելով Նյու Յորքում Թուրքիայի ընդհանուր հյուպատոս Օմեր Օնհոնի հրավերին։ Հանդիպման ընթացքում, որին ՌԱԿ-ի կողմից մասնակցել են կուսակցության Կենտրոնական վարչության փոխատենապետ Երվանդ Ազատյանը, անդամ Հակոբ Վարդիվառյանը եւ Արեւելյան շրջանի ատենապետ Բաբկեն Մկրյանը, արծարծվել են հայերի եւ թուրքերի միջեւ առկա բոլոր կարեւոր հարցերը, այդ թվումՙ Ցեղասպանության ճանաչման հարցը։ Դեսպան Էջվեթ Թեզջանը ներկայացրել է իր տեսակետները եւ ավելացրել, թե նախաձեռնելով հանդիպումներ ամերիկահայ գլխավոր կազմակերպությունների հետ, իր նպատակն է Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալու հեռանկարում եւ Հայաստանի հետ ներկայիս ընթացող «նուրբ» բանակցությունների շրջանակներում ծանոթանալ ամերիկահայ համայնքի տեսակետներին։ Այս կապակցությամբ ՌԱԿ Կենտրոնական վարչության պաշտոնական հաղորդագրությանը կարելի է ծանոթանալ մեր վաղվա համարում։ Մինչ ավելացնենք, որ նույն օրը տեղի է ունեցել նաեւ թուրք դիվանագետի հանդիպումը Ամերիկայի հայկական համագումարի հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4