ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 24-ին կբացվի քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած Առնո Բաբաջանյանի արձանը, որում հեղինակը որոշ շտկումներ է կատարել։ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի խոսքերով, ներկայումս Կարապի լճի մոտ, որտեղ տեղադրվելու է արձանը, կատարվում են բարեկարգման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ մեծանուն կոմպոզիտորի արձանը 2002թ.-ի տարեվերջին տեղադրվել էր նույն տեղում, սակայն, հասարակայնության ճնշման ներքո ապամոնտաժվել էր։