ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեւանի եւ Լիոնի քաղաքապետարանների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Լիոնից հուլիսին ՀՀ մայրաքաղաք կբերվի քաղաքային մոդիֆիկացիայի 12 ավտոբուս։ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանի խոսքերով, դա կլինի այս տարի Լիոնից բերված ավտոբուսների երկրորդ խմբաքանակը։ Առայժմ որոշված չէ, թե ավտոբուսները որ երթուղին կսպասարկեն։