«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2003-06-17 | #114, 2003-06-18 | #115, 2003-06-19


ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԿԵՍ ՄԻԱՎՈՐԸ ՎԱՍՏԱԿԵՑ

Ֆրանսիական Էնգեն լե Բեն քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 4-րդ տուրն ամենաարդյունավետն էր։ Ոչ-ոքի ավարտվեց միայն մեկ պարտիա։ Երեք անընդմեջ պարտություններից հետո առաջին կես միավորը վաստակեց Վլադիմիր Հակոբյանը։ Նրա մրցակիցը ֆրանսիացի Բաուերն էր։ Ի դեպ, Հակոբյանն իր անհատական գործակցով (2703) զիջում է միայն Եվգենի Բարեեւին (2734), Մայքլ Ադամսին (2723) եւ Հուդիթ Պոլգարին (2715)։ Հետաքրքրական զուգադիպությամբ հենց նշված եռյակն էլ 3-ական միավորով գլխավորում է աղյուսակը։ Պոլգարը հաղթեց Լոթյեին, Ադամսըՙ Կորչնոյին, Բարեեւըՙ Ռաջաբովին։ Նրանցից կես միավորով հետ են մնում Ֆրեսինեն ու Գելֆանդը։ Նրանց միջեւ 4-րդ տուրում կայացած պարտիայում հաջողությունն ուղեկցեց Գելֆանդին։ Դա մինչ այդ աղյուսակը գլխավորող Ֆրեսինեի առաջին պարտությունն էր։ Աղյուսակը կեսական միավորով եզրափակում են Հակոբյանն ու Կորչնոյը։ Ի դեպ, հայ գրոսմայստերը 2001 թ. դարձել էր այս մրցաշարի հաղթող։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4