ՄՈՍԿՎԱ, 20 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հինգշաբթի ՌԴ պաշտպանության նախարարությունը սկսել է ռուսական զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի տեղափոխումը Վրաստանի տարածքից, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը։ Առաջիններից մեկը կազատվի Սագարեջոյի 130-րդ ռուսական զինապահեստը Վրաստանի արեւելյան հատվածում։ Զինամթերքն ու սպառազինությունը կհանձնվեն Հայաստանի Գյումրի քաղաքում տեղաբաշխված ռուսական ռազմահանգրվանին։ Առաջին շարասյունը Հայաստան է ճանապարհվել ուրբաթ օրը։ Ինչպես սպասվում է, 130-րդ պահեստի պարունակության փոխադրումը կավարտվի հինգ օրվա ընթացքում։ Վրացական տարածքից զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի դուրսբերման վերաբերյալ ռուս-վրացական համաձայնությունը ստորագրվել է 2002 թվականին, հիշեցնում է գործակալությունը։ Բեռնման ընթացքին հետեւում են Վրաստանի ՊՆ եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները։