«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2003-06-19 | #116, 2003-06-20 | #117, 2003-06-21


ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏՙ ՀՕՖ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Չնայած դեռ լուռ են հանրապետության մյուս ճամբարներըՙ Հանքավանի «Լուսաբաց» ճամբարի առավոտները հունիսի 9-ից բացվում են մանկան խինդ ու ծիծաղով։ Արդեն հինգերորդ տարին է, որ Ամերիկայի հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ այս ճամբարում ամառային հանգիստն են անցկացնում Նուբարաշենի թիվ 11 եւ Նորքի թիվ 2 հատուկ գիշերօթիկ դպրոցների մոտ 100 աշակերտներ։ Նրանք կազդուրվում են այստեղ եւ վերականգնում իրենց առողջությունը։

Երեկ ՀՕՖ-ի ներկայացուցիչներըՙ Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Թաթուլյանի ղեկավարությամբ, այցելեցին ճամբար եւ ծանոթացան հանգստի ու ժամանցի պայմաններին։ Նրանք բերել էին մանկական գրքեր ու այլ նվերներ։ Երեխաների կազմակերպած գեղարվեստական հանդեսը, երգն ու ասմունքը վկայեցին նրանց մեջ նկատելի դրական փոփոխությունների ու առաջընթացի մասին։

Դա հիմք է տալիս մտածելու արդեն հաջորդ տարվա մասին։

ՀՕՖ-Ի ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4