Ֆուտբոլի ՀՀ հավաքականի եւ շվեյցարական «Յանգ բոյզի» կենտրոնական պաշտպան Հարություն Վարդանյանը նոր մրցաշրջանում հանդես կգա «Սերվետում»։ 33-ամյա ֆուտբոլիստը մեկ տարով պայմանագիր է կնքել շվեյցարական ակումբի հետ, որի բաժնետերերից է նաեւ Երեւանի «Արարատի» հովանավոր Վարդան Սրմաքեշը։ Վարդանյանին «Սերվետ» էր հրավիրել «Յանգ բոյզի» նախկին մարզիչը, որն այժմ գլխավորում է թիմը։