«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2003-06-19 | #116, 2003-06-20 | #117, 2003-06-21


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Երեկ շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ չեմպիոնների լիգայի որակավորման առաջին ու երկրորդ փուլերի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման փուլի մասնակիցների վիճակահանությունը։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» մրցելու է Իսլանդիայի չեմպիոն «Ռեյկյավիկի» հետ։ Առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 16-ին Երեւանում, պատասխան խաղըՙ մեկ շաբաթ անց, Ռեյկյավիկում։ Հաջողության դեպքում հաջորդ փուլում «Փյունիկը» կհանդիպի Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ։ Առաջին հանդիպումում ԲԿՄԱ-ն կհյուրընկալվի մրցակցին։ Երկրորդ փուլի հանդիպումները նախատեսված են հուլիսի 30-ին եւ օգոստոսի 6-ին։

ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման փուլի մասնակից թիմերը, համաձայն վարկանիշների, նախապես բաժանվել էին 10 խմբերի։ «Բանանցն» ընդգրկվել էր «B» խմբում, որտեղ նրա հնարավոր մրցակիցը կարող էր լինել Թել Ավիվի «Հապոելը», Կիպրոսի «Անորտոսիսը», Շվեդիայի «Մալմյոն» կամ Դանիայի ներկայացուցիչը։ Վիճակահանությունն ընտրեց հայ ֆուտբոլասերներին արդեն քաջածանոթ «Հապոելին»։ «J» խմբում ընդգրկված «Շիրակին» վիճակահանությունը բաժին հանեց Դանիայի ներկայացուցչին։ Հնարավոր մրցակիցների թվում էին ֆրանսիական «Լանսը», նորվեգական «Լյունը», Սլովենիայի «Օլիմպիան», Սլովակիայի «Պետրժալան»։ Օգոստոսի 14-ին «Բանանցը» կխաղա սեփական հարկի տակ, իսկ «Շիրակը» կհյուրընկալվի մրցակցին։ Պատասխան հանդիպումները կկայանան երկու շաբաթ անց։

Եվրոպական գավաթների խաղարկություններում մեր թիմերի ներկայիս մրցակիցներից հայ ֆուտբոլիստները նախկինում հանդիպել էին միայն «Հապոելի» հետ։ 1999 թ.-ին ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Երեւանը» մրցակցին զիջել էր երկու խաղում էլ (0¬2, 1¬2)։ Երկու տարի անց «Հապոելին» պարտվեց նաեւ «Արարատը» (0¬2, 0¬3)։ Այնպես որ, «Հապոելը» լուրջ մրցակից է «Բանանցի» համար։ Ի դեպ, 2001 թ.-ին «Հապոելը» հասավ մինչեւ ՈՒԵՖԱ-ի գավաթի քառորդ եզրափակիչ։

Ներկայացնում ենք չեմպիոնների լիգայի որակավորման առաջին եւ երկրորդ փուլերի վիճակահանության արդյունքները (փակագծում նշված թիմը երկրորդ փուլում կհանդիպի զույգի հաղթողի հետ).

«Փյունիկ» Հայաստան¬«Ռեյկյավիկ» Իսլանդիա (ԲԿՄԱ Բուլղարիա)

«Շերիֆ» Մոլդովա¬«Ֆլորա» Էստոնիա («Շախտյոր» Ուկրաինա)

«Տորսհավն» Ֆարերներ¬«Կաունաս» Լիտվա («Սելթիկ» Շոտլանդիա)

ԲԱՏԵ Բելառուս¬«Բոգեմիանս» Իռլանդիա («Ռուսենբորգ» Նորվեգիա)

«Վարդար» Մակեդոնիա¬«Բարի թաուն» Ուելս (ԲԿՄԱ Ռուսաստան)

«Գրեվենմախեր» Լյուքսեմբուրգ¬«Լեոտար» Բոսնիա («Սլավիա» Չեխիա)

ՀԻԿ Ֆինլանդիա¬«Գլենտորան» Հս. Իռլանդիա (ՄՏԿ Հունգարիա)

«Սլիեմա» Մալթա¬«Սկոնտո» Լատվիա (Դանիայի չեմպիոնը)

«Օմոնիա» Կիպրոս¬«Իրտիշ» Ղազախստան («Վիսլա» Լեհաստան)

«Դինամո» Թբ. Վրաստան-«Տիրանա» Ալբանիա (ԳԱԿ Ավստրիա)

Որակավորման երկրորդ փուլում բացի վերը նշված զույգերից, միմյանց հետ կմրցեն նաեւ հետեւյալ թիմերը.

«Մարիբոր» Սլովենիա¬«Դինամո» Խորվաթիա

«Ռապիդ» Ռումինիա»¬«Անդերլեխտ» Բելգիա

«Պարտիզան» Սերբիա¬«Յուրգորդեն» Շվեդիա

«Ժիլինա» Սլովակիա¬«Մաքաբի» Թել Ավիվ, Իսրայել


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4