Ինտերտոտոյի գավաթի մրցաշարի անդրանիկ խաղում Աբովյանի «Կոտայքը» հյուրընկալվելիս 0¬1 հաշվով զիջեց Չեխիայի «Բռնոյին»։ Խաղի 5-րդ րոպեին միակ գնդակը խփեց թիմի ռմբարկու Լիբոր Դոշեկը։ Այդ խաղում «Կոտայքը» հանդես է եկել հետեւյալ կազմով. Երիցյան, Միրիջանյան, Ալեքսանյան, Աֆյան, Մելոյան, Կագրամանով (Վարդազարյան, 87), Նազարյան (Բաբայան, 83), Միրզախանյան, Ամիրյան, Քոչարյան, Դավթյան (Պողոսյան, 90)։ Նվազագույն հաշվով կրած պարտությունը «Կոտայքին» հնարավորություն է ընձեռում հունիսի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում ռեւանշի հասնելու մրցակցի նկատմամբ։ Հուսանք, որ աբովյանցիներին դա կհաջողվի։ Ներկայացնում ենք Ինտերտոտոյի գավաթի առաջին փուլի անդրանիկ հանդիպումների արդյունքները.
1. «Պաշինգ» Ավստրիա¬«Վիթ Ջորջիա» Վրաստանՙ 1¬0
2. «Էնկամպ» Անդորրա¬«Լյերս» Բելգիաՙ 0¬3
3. «Սպարտակ» Սլովակիա¬ «Պոբեդա» Մակեդոնիաՙ 1¬5
4. «Պարտիզան» Ալբանիա¬«Մակաբի» Իսրայելՙ 2¬0
5. «Կոպեր» Սլովակիա¬«Զագրեբ» Խորվաթիաՙ 1¬0
6. «Ժալգիրիս» Լիտվա¬«Էրգրյուտե» Շվեդիաՙ 1¬1
7. «Դյոր» Հունգարիա¬«Էթնիկոս» Կիպրոսՙ 1¬1
8. «Վիդեոտոն» Հունգարիա ¬«Մարեկ» Բուլղարիաՙ 2¬2
9 «Օդրա» Լեհաստան¬«Շեմրոկ ռովերս» Իռլանդիաՙ 1¬2
10. «Տամպերե» Ֆինլանդիա¬ «Չախլաուլ» Ռումինիաՙ 1¬0
11. «Սուտեսկա» Սերբիա¬«Ունիոն» Լյուքսեմբուրգՙ 3¬0
12. «Բանգոր սիթի» Ուելս¬«Գլորիա» Ռումինիաՙ 0¬1
13. ՕՖԿ Սերբիա¬«Տրանս» Էստոնիաՙ 6¬1
14. «Դինաբուրգ» Լատվիա¬«Վիլ» Շվեյցարիաՙ 1¬0
15. «Պոլոնիա» Լեհաստան¬«Տոբոլ» Ղազախստանՙ 0¬3
16. «Դուբնիցա» Սլովակիա¬«Օլիմպիակոս» Կիպրոսՙ 3¬0
17. «Դաչիա» Մոլդովա¬«Գի գոտու» Ֆարերներՙ 4¬1
18. «Սլոբոդա» Բոսնիա¬«Ակյուրեյրի» Իսլանդիաՙ 1¬1
19. «Շախտյոր» Բելառուս¬«Օմագ» Հս. Իռլանդիաՙ 1¬0
20. «Ալյանսի» Ֆինլանդիա¬«Հիբերնիանս» Մալթաՙ 1¬0