«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2003-06-21 | #118, 2003-06-24 | #119, 2003-06-25


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է «ԻՆԵԿՈԲԱՆԿԻՆ»

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Շենքը, որտեղ իր հիմնադրման օրից 40 տարի շարունակ տեղավորված էր Հայկական հանրագիտարանի խմբագրությունը, վաճառվել է «Ինեկոբանկ»-ին։ Ինչպես հայտնեց Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, սկզբում «Ինեկոբանկ»-ը տարածք էր վարձակալում խմբագրությունում, իսկ 2003 թ.-ից ՀՀ կառավարության որոշմամբ դարձավ շենքի տերը։ Խմբագրությանը թույլատրված է եւս 3 տարի մնալ շենքում։

«Ես ցավով եմ ասում այդ մասին, քանի որ միշտ Հայկական հանրագիտարանի շենքը դիտել եմ իբրեւ ազգային հարստության մաս», հայտարարեց Այվազյանը։ Նա հիշեցրեց, որ 90-ականների սկզբին, երբ երկիրը թաղված էր խավարի եւ ցրտի մեջ, Հայկական հանրագիտարանի աշխատակիցները պահեցին շենքը։ Այդ ժամանակ ստեղծվեց նոր «Համառոտ հայկական հանրագիտարան» հիմնարար աշխատանքը, որի վերջինՙ 4-րդ հատորը շուտով լույս կտեսնի։ Այվազյանը երախտագիտությամբ հիշատակեց Գ. Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյանի անունը, որը հովանավորել է այդ հրատարակությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4