ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ռաֆայել Ակոպովը, որ նախկինում աշխատում էր ՆՏՎ հեռուստաընկերությունում եւ «Գազպրոմ-Մեդիա» ԲԲԸ-ում, ընդգրկվել է «Ինտերռոս» ընկերության վարչության կազմում, ինչպես նաեւ նշանակվել «Ինտերռոսի» գլխավոր տնօրենի տեղակալ։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը» «Ինտերռոսի» մամլո տեղեկագրի վկայակոչմամբ, Ակոպովը տնօրինելու է մեդիա-ինդուստրիայի բնագավառի նախագծերը։