ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Առաջիկա օրերին Հայաստանի տարածքում կրկին սպասվում են տեղումներ, կլինի ամպրոպ, քամու ուժգնացում, իսկ առանձին շրջաններումՙ նույնիսկ կարկուտ։ Առավելապես առանց տեղումների եղանակ սպասվում է հունիսի 27-ից հետո։
Ինչպես հայտնեց «Հայհիդրոմետ» վարչության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը, Երեւանում հունիսի 24-27-ը առավելագույն ջերմաստիճանը կլինի 31-32 աստիճան, նվազագույնըՙ 15 աստիճան, իսկ լեռնային շրջաններումՙ համապատասխանաբար 13-14 եւ 5-6 աստիճան։