«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2003-06-26 | #121, 2003-06-27 | #122, 2003-06-28


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԲՐՅՈՒՍԵԼ, 27 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։ Եվրամիությունում նախագահող Հունաստանը հունիսի 27-ին խստորեն քննադատել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններըՙ փաստելով, որ դրանք ուղեկցվել են կեղծիքներով ու մարդկանց վախեցնելով։ Եվրամիությունը ափսոսանք է հայտնել, որ ընտրական գործընթացն ընդհանուր առմամբ չի համապատասխանել միջազգային չափանիշներին մի քանի առանցքային կետերով, ասված է Եվրամիության նախագահության հայտարարությունում։ Եվրամիությունը առանձնապես մտահոգ է քվեների հաշվարկման ժամանակ թույլ տրված կեղծիքներով, ընտրական հանձնաժողովների չհավասարակշռված կազմով, վստահված անձանց վախեցնելով, քվեարկության արդյունքների հրապարակման ժամանակ թափանցիկության բացակայությամբ, ասվում է փաստաթղթում։ Խնդիրները չեն վերացել, չնայած Հայաստանը խոստացել էր ապահովել թափանցիկություն փետրվարին կայացած նախագահական ընտրություններից հետո, ասված է ԵՄ հայտարարության մեջ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4