«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2003-06-26 | #121, 2003-06-27 | #122, 2003-06-28


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ 2003թ. ապրիլի համեմատ մայիսին Երեւանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջի գինը (1 քառ. մետրըՙ 166,1 դոլար) աճել է 2,5%-ով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ աճը կազմել է 56,7%։ Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լրատվական ծառայությունից, մայրաքաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առավելագույն գները գրանցվել են Կենտրոն (1 քառ. մետրըՙ 200-970 դոլար) եւ Արաբկիր (150-550 դոլար), իսկ նվազագույն գներըՙ Նուբարաշեն (50-100 դոլար) համայնքներում։ (Կենտրոն համայնքի տվյալներում Հյուսիսային պողոտայում ձեւավորված գներն ընդգրկված չեն)։ 2002թ. մայիսի համեմատ Երեւանի նշված համայնքներում շուկայական գները, համապատասխանաբար, աճել ենՙ 49%-ով, 67,7%-ով եւ 45,2%-ով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4