«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2003-06-27 | #122, 2003-06-28 | #123, 2003-07-01


ՎՐԱՑԻ ՊԱՐՏԻԶԱՆՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԽԱՓԱՆԵԼ

Մոսկվա-Երեւան երկաթգծի վերաբացումը

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Վրացի պարտիզանները խափանելու են գնացքների երթեւեկությունը Աբխազիայի տարածքով», հունիսի 29-ին «Կովկասպրես» գործակալությանը հայտարարել է վրացի պարտիզանների ղեկավար Զուրաբ Սամուշիան։ Նա հայտնել է, որ իրենք կոնկրետ գործողությունների կդիմեն, եթե ռուս մասնագետները սկսեն վերականգնել Ռուսաստանը Հայաստանին կապող երկաթուղու աբխազական հատվածը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4