«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2003-06-27 | #122, 2003-06-28 | #123, 2003-07-01


ԹԵՐԻ ԴԵՎԻՍՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿԼԻՆԻ ՆԱԵՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 20-26-ը նախատեսվում Է ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Թերի Դեւիսի այցը տարածաշրջան։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, Ստրասբուրգում զեկուցողի հետ կայացած հանդիպման ժամանակ, Թ.Դեւիսն այցի համար երեք ժամկետ Է նշել, սակայն, որպեսզի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի հետ չհամընկնի, նրան առաջարկվել Է տարածաշրջան այցելել հուլիսին։

Այս անգամ, զեկուցողը կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղում։ Հիշեցնենք, որ նախորդ այցի ժամանակ նա եղել Էր միայն Հայաստանում եւ Ադրբեջանում։

Ա. Ռուստամյանը նաեւ նշեց, որ սոցիալիստական խումբը, որի ղեկավարն Է Դեւիսը, նրան առաջադրել Է որպես Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի թեկնածուի։ Ընտրությունը կլինի 2004 թ. հուլիսին, եւ, ըստ Ա. Ռուստամյանի, դա նշանակում Է, որ զեկույցը կամ պետք Է պատրաստ լինի մինչ այդ, կամ նա պետք Է որոշիՙ զեկուցողի իր կարգավիճակը պահպանել, թե ոչ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4