«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2003-06-27 | #122, 2003-06-28 | #123, 2003-07-01


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ

Հայաստանի կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար եւ գլխ. դիրիժորՙ Արամ Ղարաբեկյան) եռօրյա բարեգործական համերգներով հանդես կգա Լեռնային Ղարաբաղում. հուլիսի 3-ինՙ Ստեփանակերտում, հուլիսի 4-ինՙ Գանձասարի վանքում հուլիսի 5-ինՙ Շուշիում (մենակատարներՙ Նունե Բադալյան (սոպրանո), Տաթեւիկ Բաղդասարյան (ֆլեյտա), դաշնամուրի նվագակցությունըՙ Էլլա Մելիք-Հուսյանի)։ Հուլիսի 5-ին Շուշիի ռեալական ուսումնարանի առջեւ կայանալիք բացօթյա համերգը կուղեկցվի հատուկ լուսային էֆեկտներով։ (Նախատեսված է կառուցել բեմահարթակ նվագախմբի եւ նստատեղերՙ հատուկ հյուրերի համար)։ Համերգին հրավիրված են ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, կառավարության անդամներ, պատգամավորներ, արտասահմանյան հյուրեր։

Հայաստանի կամերային նվագախմբի նախաձեռնած այս կարեւորագույն ակցիային համագործակցում են ԼՂՀ եւ ՀՀ մշակույթի նախարարությունները, Շուշիի վարչակազմը, անհատ մասնագետներ։ Համերգի առաքելությունն էՙ նպաստել 1901-ին հիմնված եւ արցախյան ազատամարտի օրերին ավերված Շուշիի ռեալական ուսումնարանի վերականգնմանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4