«Կոտայք» Հայաստան¬«Բռնո» Չեխիաՙ 3¬2 (1¬0)
Երեւան, «Հանրապետական» մարզադաշտ, 7000 հանդիսական, 28 հունիսի։
Մրցավարՙ Մենգուալ Պրադես (Անդորրա)։
«Կոտայք»¬ Էդիկ Երիցյան, Գեւորգ Միրիջանյան, Վալերի Ալեքսանյան, Ալբերտ Աֆյան (Հրաչյա Վարդազարյան, 70), Արսեն Մելոյան, Գոռ Միրզախանյան (Վադիմ Կագրամանով, 67), Սարգիս Նազարյան (Արմեն Բաբայան, 82), Արթուր Քոչարյան, Արշակ Ամիրյան, Տիգրան Դավթյան, Արամ Ոսկանյան։
«Բռնո»¬ Թոմաշ Բելից, Թոմաշ Աբրահամ, Ալեքս Շուստեր, Միլան Պացանդա, Լիբոր Դոշեկ, Մարտին Ժիվնի, Ռոման Դրգա (Պավել Սիմր, 69), Մարեկ Զուբեկ, Պետր Մուսիլ (Պավել Մեզլիկ, 60), Միլոշ Կրշկո (Պետր Կրիվանեկ, 89), Մարտին Կոտուլեկ։
Գոլերը խփեցին Ոսկանյանը (45, 88ՙ 11 մ), Ամիրյանը (49), Պացանդան (83), Սիմրը (94)։
Զգուշացվեցին Ամիրյանը, Ժիվնին, Զուբեկը։ 93-րդ րոպեին հեռացվեց Դավթյանը։
Բռնոյում գրանցված նվազագույն հաշվով պարտությունը «Կոտայքին» ռեւանշի հասնելու հիանալու հնարավորություն էր ընձեռել։ Բնական էր, որ հյուրերը հիմնական ուշադրությունը դարձնելու էին սեփական դարպասի պաշտպանությանըՙ ապավինելով հակագրոհներին։ Իր հերթին «Կոտայքը» պետք է ակտիվ հարձակողական գործողություններ ծավալերՙ միաժամանակ աչալրջորեն գործելով պաշտպանությունում։ Նախորդ հանդիպման համեմատ «Կոտայքի» հարձակման գիծն ուժեղացվել էր հանձին Արամ Ոսկանյանի, որը «Բանանցի» հետ խաղում 3-րդ դեղին քարտն ստանալով, զրկվել էր այդ օրը Ոսկեհատում «Արաքսի» հետ մրցավեճում իր խաղընկերներին օգնելու հնարավորությունից։ Ինչպես ասում ենՙ չկա չարիք առանց բարիքի։ Ոսկանյանի ընդգրկումը «Կոտայքի» կազմում լիովին արդարացված էր եւ Արամն էլ իրեն գերազանց դրսեւորեցՙ դառնալով ֆուտբոլային դրամատիկ ներկայացման գլխավոր դերակատարներից մեկը։
Աբովյանցիներն ակտիվ սկսեցին հանդիպումըՙ ձգտելով հնարավորինս շուտ հասնել հաջողության։ Առաջին խաղակեսում, ունենալով խաղային եւ տարածքային առավելություն, «Կոտայքն» ի վերջո հասավ հաջողությանՙ շնորհիվ Արամ Ոսկանյանի դիպուկ հարվածի։ Հյուրերը միայն մեկ անգամ լրջորեն սպառնացին «Կոտայքի» դարպասին, սակայն հիանալի խաղաց Երիցյանըՙ փրկելով թիմին գոլից։
Շարունակելով ակտիվ խաղը, աբովյանցիները երկրորդ խաղակեսի սկզբում հաշիվը դարձրին 2¬0, ինչը ձեռնտու էր թիմին։ Եվ այստեղ «Կոտայքի» մարզիչները, ձգտելով պահպանել հաշիվը, ֆուտբոլիստներին հետ քաշեցինՙ ինքնակամ զիջելով նախաձեռնությունը։ Խաղի պատկերը կտրուկ փոխվեց։ Չեխերը, որ առաջին խաղակեսում ոչնչով աչքի չէին ընկել, սկսեցին բավական վտանգավոր կոմբինացիաներ ձեռնարկելՙ սպառնալով դաշտի տերերի դարպասին։ Հատկապես վտանգավոր էին անկյունային հարվածները։ Բարձրահասակ հյուրերը, որոնցից առանձնանում էր Դոշեկը, մի քանի անգամ մոտ էին հաջողությանը, սակայն վրիպեցին նպաստավոր դիրքերից։ «Կոտայքը» գրեթե ողջ թիմով մտահոգված էր միայն սեփական դարպասի պաշտպանությամբ եւ նման խաղաոճը շատ վտանգավոր էր։ Հատուցումը երկար սպասեցնել չտվեց։ 83-րդ րոպեին հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը։ Դեռ լավ է, որ «Կոտայքն» իր մեջ ուժ գտավ կրկին դիմելու վճռական գործողությունների եւ Արամ Ոսկանյանը 11 մ հարվածով թվում էր, թե վերջակետ կդնի այդ լարված հանդիպմանը։ Բայց ավելացված ժամանակի վերջին րոպեին թույլ տված կոպիտ սխալը ի չիք դարձրեց աբովյանցիների բոլոր ջանքերը։ Շատ ցավալի էր, որ ընդհանուր առմամբ լավ խաղ ցուցադրելով, ունենալով զգալի առավելություն, «Կոտայքը» չկարողացավ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել։
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչների գնահատականն այսպիսին էր.
Ռաֆայել Գալստյան («Կոտայք»)¬ Գիտեինք, որ Երեւանում մրցակիցն ապավինելու է հակագրոհներին, ուստի տղաներին զգուշացրել էի, որ աչալուրջ լինեն պաշտպանությունում, ակտիվՙ հարձակման գծում։ Առաջին խաղակեսում ամեն ինչ նորմալ էր, գոլ խփեցինք, երկրորդի սկզբում նոր հաջողության հասանք։ Տղաներին կոչ արեցի նույն ոճով շարունակել։ Ցավոք, պաշտպանները կոպիտ սխալներ թույլ տվեցին, ինչը ճակատագրական եղավ։ Ընդհանուր առմամբ գոհ եմ տղաներից, որոնք ողջ ուժերը ներդրեցին։ Ափսոս միայն, որ աններելի վրիպումն ի չիք դարձրեց բոլոր ջանքերը։
Կարել Վեժերա («Բռնո»)¬ Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ զգույշ էին գործումՙ հիմնականում մտահոգվելով սեփական դարպասի պաշտպանությամբ։ 2-րդ խաղակեսը շատ ավելի հետաքրքրական էր։ Երբ 2 գոլ բաց թողեցինք, ստիպված էինք փոխել մարտավարությունըՙՙ անցնելով վճռական գործողությունների։ Ուրախ եմ, որ իմ տղաներին հաջողվեց վերջին րոպեին ձեռք բերել բաղձալի ուղեգիրը։ Նույն հաջողությամբ հաջորդ փուլ կարող էր դուրս գալ նաեւ «Կոտայքը», բայց մարզական բախտը ժպտաց մեզ։
Ինտերտոտոյի գավաթ
Առաջին փուլ
«Վիտ Ջորջիա» Վրաստան-«Պաշինգ» Ավստրիա - 2-1 (0-1)
«Լյերս» Բելգիա- «Էնկամպ» Անդորրա - 4-1 (3-0)
«Պոբեդա» Մակեդոնիա- «Սպարտակ» Սլովակիա - 2-1 (5-1)
«Մաքքաբի» Իսրայել- «Պարտիզանի» Ալբանիա - 3-1 (0-2)
«Կոտայք» Հայաստան- «Բռնո» Չեխիա - 3-2 (0-1)
«Զագրեբ» Խորվաթիա- «Կոպեր» Սլովակիա - 2-2 (0-1)
«Էրգրյուտե» Շվեդիա- «Ժալգիրիս» Լիտվա - 3-0 (1-1)
«Էթնիկոս» Կիպրոս - «Դյոր» Հունգարիա - 2-2 (1-1)
«Մարեկ» Բուլղարիա - «Վիդեոտոն» Հունգարիա - 3-2 (2-2)
«Շեմրոկ Ռովերս» Իռլանդիա- «Օդրա» Լեհաստան - 1-0 (2-1)
«Չախլաուլ» Ռումինիա - «Տամպերե» Ֆինլանդիա - 2-1 (0-1)
«Ունիոն» Լյուքսեմբուրգ- «Սուտյեսկա» Սերբիա - 1-1 (0-3)
«Գլորիա» Ռումինիա- «Բանգոր Սիթի» Ուելս - 5-2 (1-0)
«Տրանս» Էստոնիա- ՕՖԿ Սերբիա - 3-3 (1-1)
«Վիլ» Շվեյցարիա- «Դինաբուրգ» Լատվիա - 2-0 (0-1)
«Տոբոլ» Ղազախստան- «Պոլոնիա» Լեհաստան - 2-1 (3-0)
«Օլիմպիակոս» Կիպրոս - «Դուբնիցա» Սլովակիա - 1-4 (0-3)
«Գի Գոտու» Ֆարերներ- «Դաչիա» Մոլդովա - 0-1 (1-4)
«Սլոբոդա» Բոսնիա - «Ակյուրեյրի» Իսլանդիա - 1-1 (11 մ), (1-1)
ՕՄԱԳ Հս. Իռլանդիա - «Շախտյոր» Բելառուս - 1-7 (0-1)
«Հիբերնիանս» Մալթա- «Ալյանսի» Ֆինլանդիա 1-1 (0-1)
Փակագծերում նշված են թիմերի առաջին հանդիպումների արդյունքները