ԲԱՔՈՒ, 1 ՀՈՒԼԻՍ. ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախիջեւանիՙ նախագահ Հեյդար Ալիեւի հայրենիքի նախաձեռնող խումբը որոշել է նրա 42-ամյա որդունՙ Իլհամ Ալիեւին, առաջադրել Ադրբեջանի ղեկավարի պաշտոնի թեկնածու։ Նախագահական ընտրություններն այս հանրապետությունում նշանակված են հոկտեմբերի 15-ին։
Ինչպես այսօր հաղորդել են Բաքվի զանգվածային լրատվամիջոցները, մոտ օրերս Իլհամ Ալիեւին նախագահի թեկնածու առաջադրելու մասին փաստաթղթերը կհանձնվեն երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Ավելի վաղՙ հունիսի 23-ին, նախագահի թեկնածու է առաջադրվել պետության գործող ղեկավար Հեյդար Ալիեւը։ Նրա թեկնածությունը ԿԸՀ է ներկայացրել «Ենի Ազերբայջան» կառավարող կուսակցությունը, որի ղեկավարը նախագահ Ալիեւն է։ Նրա որդին զբաղեցնում է այդ կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնը։