Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ անակնկալ այց է կատարել Գյումրիՙ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքի ընթացքին։
Մինչ Գյումրի մեկնելը երկրի ղեկավարը եղել է Զվարթնոց տաճարում, որտեղ վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին։
Գյումրի այցի ընթացքում, որը ստուգողական նպատակ ուներ, Ռոբերտ Քոչարյանը ծանոթացել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Հանրապետության նախագահն այցելել է բնակելի շենքերի շինհրապարակ, ծանոթացել է Մերկուրովի տուն-թանգարանի, Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգման ընթացքին, ինչպես նաեւ ճանապարհաշինարարական աշխատանքներին։ Ջաջուռում Ռոբերտ Քոչարյանը դիտել է Մինասի թանգարանի կառուցման ընթացքը։ Համապատասխան մարմիններին երկրի ղեկավարը խստորեն զգուշացրել է պահպանել աշխատանքների որակի եւ շահագործման ժամկետները։
Գյումրիում հանրապետության նախագահը եղել է նաեւ վերջերս բարեկարգված քաղաքային զբոսայգում։
Գյումրի-Երեւան ավտոճանապարհին Ռոբերտ Քոչարյանը դիտել է Աշտարակի կամրջի շինարարության ընթացքը։