Այս տարվա Ռավենայի միջազգային բիենալեն մեկնարկեց ապրիլի 1-ին եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի վերջըՙ «Դանթենՙ եվրոպացի» թեմայով։ Աշխարհի շուրջ 30 երկրների 400 մասնակիցներից 7-ը հայաստանցի քանդակագործներ էին։ 14-րդ միջազգային բիենալեի մրցանակաբաշխությունն իրականացվեց ըստ առաջին երեք տեղերի. 12 տարբեր անվանակարգերի եւ 11 բրոնզե մեդալների (խրախուսական մրցանակներ)։ Հայաստանցի քանդակագործները հաջողությամբ պսակեցին իրենց մասնակցությունը։ Առաջին պատվավոր մրցանակին արժանացավ Զարեհ Շահբազյանը «Ժամանակային կրումլեխ» աշխատանքով։ Իսկ Սուրեն Մալխասյանը ստացավ բրոնզե մեդալ, խրախուսական մրցանակըՙ «Սիրո ճանապարհը» աշխատանքի համար։