Հուլիսի 4¬6-ը Դոնի Ռոստովում կանցկացվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հավաքականի մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, մրցագորգ դուրս կգան Հայաստանի 9 ներկայացուցիչներ։ Մեդալների համար մրցավեճին կմասնակցեն գյումրեցիներ Շավիղ Գեւորգյանը, Խոսրով Մելիքյանը, Արսեն Ջուլֆալաքյանը, երեւանցիներ Վահրամ Խաչատրյանը, Էդգար Բաբայանը, էջմիածինցիներ Վարուժան Բաղումյանը, Օգսեն Սուքիասյանը եւ Արթուր Շահինյանը։