«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2003-07-04 | #127, 2003-07-05 | #128, 2003-07-08


ԲԱՔՎԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՄԲՙ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ, ԵՐԵՎԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

ԲԱՔՈՒ, 7 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Երկուշաբթի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության մամլո ծառայությունը տարածել է մի հաղորդագրություն, թե Ղարաբաղում վերսկսվել են ռազմական գործողությունները։ Վերջին երկու օրերին գրանցվել են 2 զինված բախումներ ադրբեջանական եւ հայկական զորամասերի միջեւ, հաղորդում է «Պրես-Ցենտր.ռուն»։ Հուլիսի 5-ի գիշերը մարտեր են տեղի ունեցել Ադրբեջանի Ֆիզուլու շրջանի Ղարախանբեյլի գյուղում։ Այդ գյուղի կեսը գտնվում է հայկական ուժերի հսկողության տակ։ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդումներով, հայ զինվորները գրոհել են գյուղի ադրբեջանական հատվածը։ Ադրբեջանական կողմի գնահատմամբ, մեկուկես ժամ տեւած մարտի ընթացքում սպանվել է 5 զինվոր, ադրբեջանական կողմից զոհվել է 2 զինվոր։ Եվս 4 ադրբեջանցիներ վիրավորվել են։ Վիրավորներ կան եւ հայկական կողմից։ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հաստատել է նաեւ այն փաստը, որ կիրակի գիշեր մարտեր են տեղի ունեցել Ադրբեջանի Բեյլագանի շրջանի տարածքում։ Այնտեղ փոխհրաձգությունից զոհվել է ադրբեջանական բանակի լեյտենանտ։ Վիրավորվել են ադրբեջանական բանակի 4 զինվորներ։

Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչությունից հերքեցին տվյալ տեղեկությունները, չբացառելով, որ նման լուրերի տարածումը կապված է Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրությունների հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4