Ամենայն հայոց հայրապետին
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը խորապես ցավակցում է Ամենայն հայոց հայրապետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին, քրոջ դստերՙ Տաթեւիկի անժամանակ մահվան կապակցությամբ։
Նմանապես, «Ազգ» օրաթերթի խմբագրությունը վշտակցում է Ամենայն հայոց հայրապետինՙ քրոջ դստեր, 20-ամյա Տաթեւիկի ողբալի մահվան կապակցությամբ։ Խմբագրությունը ցավակցում է նաեւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Գերշ. Եզրաս եպս. Ներսիսյանին եւ մյուս բոլոր հարազատներին։