ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիայում այսօր մեկնարկած մաթեմատիկայի 44-րդ միջազգային օլիմպիադային մասնակցում են նաեւ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 6 սաներ։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության բաժնի ավագ մասնագետ Նուրիջան Մանուկյանի խոսքերով, ակնկալվում է, որ առաջիկա օլիմպիադայի մասնակիցներից երկուսը կարժանանան մեդալների։ Նախորդ տարվա մաթեմատիկայի օլիմպիադային ՀՀ-ից մասնակցած 6 աշակերտներից մեկն արժանացել է գովասանագրի։ Օլիմպիադան կավարտվի հուլիսի 19-ին։