Ռուսաստանի հարավում լույս տեսնող «Երկրամաս» թերթից տեղեկացանք, որ Կուբանի գավառագետ Միխայիլ Եսայանը հաղթող է ճանաչվել ուղղափառ եկեղեցու պատմությանը նվիրված համառուսաստանյան մրցույթի «Ուղղափառությունը հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումներում» անվանակարգում։ Ռուսաստանի գրեթե բոլոր մարզերից մրցույթին մասնակցել են ավելի քան 200 հոգի, որոնց մեջ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարքն առանձնացրել է Կուբանի վանքերի պատմության վերաբերյալ պրն Եսայանի աշխատանքները։ Պատրիարքը ընդգծել է, որ Ռուսաստանում եզակի դեպք է, երբ մրցույթում ներկայացված նյութերն ուղեկցվում են մինչհեղափոխական ժամանակաշրջանի լուսանկարներով։
Միխայիլ Եսայանը մանրակրկիտ վերականգնել է Կուբանի վանքերի պատմությունը, դրանց առանձին լուսանկարները պահպանվում են նրա անձնական արխիվում։ Եկատերինոդարում XX դարասկզբին գործել են ավելի քան 20 ուղղափառ եկեղեցիներ, որոնց մեծ մասը չի պահպանվել, իսկ մի քանիսն էլ վերականգնվել են