«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2003-07-04 | #127, 2003-07-05 | #128, 2003-07-08


«ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՀԱՅԵՐԸ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆ»

Ասել է նահանգապետը

Ռուսաստանի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ Կրասնոդարի մարզի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը հուլիսի 3¬ին ուղիղ եթերով ելույթ է ունեցել մարզային մի քանի հեռուստաալիքներով։ Խոսելով նահանգին խիստ անհանգստացնող անօրինական ներգաղթի մասին, նա մեկառմեկ թվարկել է Կուբանի բնիկ ժողովուրդներին, այդ թվում առաջին անգամ հիշատակելով հայերի անունը։

Նահանգի ժողովուրդներից մի քանիսին նա համարել է վտանգավոր, որպես այդպիսիք նշելով թուրք մեսխեթցիներին։

«Մենք կբացենք դեպորտացիոն 2 ճամբարներ եւ այնտեղ կուղարկենք բոլոր անօրինական միգրանտներին», հայտարարել է նահանգապետը։ Ենթադրվում է, որ այդպիսի ճամբար կստեղծվի Ղրիմի մարզում, ուր ապրում է թուրք մեսխեթցիների զգալի մասը, որոնց տեղացիներն արդեն ավանդաբար անվանում են «անօրինական միգրանտներ»։ Երկրորդ ճամբարը հավանաբար կլինի Սոչի քաղաքի մոտակայքում, ուր կկենտրոնացվեն Աբխազիայից եւ Վրաստանից եկածները։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4