«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2003-07-04 | #127, 2003-07-05 | #128, 2003-07-08


ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Ռոստովում իրենց մրցավեճն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոնի տիտղոսը վիճարկող ըմբիշները։ Հայաստանից մրցագորգ դուրս եկան 9 ըմբիշներ։ Նրանցից երկուսն արժանացան առաջնության պարգեւների։ Գերազանց հանդես եկավ գյումրեցի ըմբիշ, մեր հռչակավոր մարզիկ Լեւոն Ջուլֆալակյանի որդինՙ Արսենը։ Նա շահեց բոլոր գոտեմարտերը եւ կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին։ 69 կգ քաշային ըմբիշն արժանացավ Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալին։ Իր հայրենակցի ցուցանիշը կրկնելուն մոտ էր 58 կգ քաշայինների մրցավեճին մասնակցած երեւանցի Օգսեն Սուքիասյանը, սակայն նա վճռորոշ գոտեմարտում տանուլ տվեց մրցակցին եւ բավարարվեց արծաթե մեդալով, ինչը եւս մեծ նվաճում է պատանի ըմբիշի համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4