«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2003-07-04 | #127, 2003-07-05 | #128, 2003-07-08


ՏԻԳՐԱՆ ԿՈՐԿՈՏՅԱՆԸ ՄՈՏ ԷՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Շվեյցարիայում խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնության պարգեւները վիճարկեցին 44 երկրների 172 մասնակիցներ, որոնց թվում էին նաեւ Հայաստանի 3 հեծանվորդները։ 151 կմ 200 մետր ընդհանուր մրցատարածությունը մասնակիցներից միայն 55-ին հաջողվեց հաղթահարել եւ հատել վերջնագիծը։ Լավագույնը բրազիլացի Ֆիշերն էր։ Վերջնագիծը հատած հեծանվորդների թվում էր նաեւ Տիգրան Կորկոտյանը։ Նա գրավեց 22-րդ տեղըՙ հաղթողին զիջելով 5 րոպեով։ Տիգրանը շատ մոտ էր օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելուն։ Դրա համար անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել 15 ուժեղագույնների ցանկում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4