«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2003-07-04 | #127, 2003-07-05 | #128, 2003-07-08


ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.

Դրամական բազա, դրամական զանգված

Փողի բազան աճել է 698 մլն դրամով եւ հուլիսի 3-ին կազմել 100 մլրդ 169 մլն դրամ։ Զուտ արտաքին ակտիվներն (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 5 մլրդ 187 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվները նվազել են 4 մլրդ 489 մլն դրամով։

Հունիսի 20-29-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածը նվազել է 1 մլրդ 104 մլն դրամով եւ հունիսի 29-ին կազմել 193 մլրդ 981 մլն դրամ (ընդգրկված են 22 բանկերի ցուցանիշները)։ Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1 մլրդ 454 մլն դրամով եւ կազմել 77 մլրդ 710 մլն դրամ։ Դրամով ցպահանջ ավանդները նվազել են 37 մլն դրամով եւ կազմել 22 մլրդ 554 մլն դրամ։ Ժամկետային, խնայողական եւ արտարժութային ավանդներն աճել են 387 մլն դրամով եւ կազմել 93 մլրդ 717 մլն դրամ։ Արտարժույթով ավանդներն աճել են 5 մլն դրամով եւ կազմել 79 մլրդ 852 մլն դրամին համարժեք արտարժույթ։ Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 36 մլրդ 787 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ աճել են 668 մլն դրամով), ժամկետայիններըՙ 43 մլրդ 65 մլն դրամ (նվազումըՙ 663 մլն դրամ)։

Ֆինանսական շուկա

Հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ՊՊ տեղաբաշխում չի իրականացվել։

Նշված ժամանակահատվածում ԿԲ-ը ներգրավել է 1 մլրդ դրամի ավանդՙ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով եւ մարել 1 մլրդ 850 մլն դրամի ավանդՙ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով։

Արտարժույթի շուկա

Հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժեքավորվել է 0.11 տոկոսովՙ 585.16 դրամից հասնելով 584.51 դրամի։

Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 48,220 հազ ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 582.85 դրամ։

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4