Ինչպես տեղեկացանք հիդրոօթերեւութաբանական եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության տնօրեն Գենադի Կոջոյանից, շաբաթվա սկզբին ջերմաստիճանը 4-5 աստիճանով կիջնի, հետո նորից աստիճանաբար կբարձրանա։ Եթե անցած շաբաթ գրանցվել է ամենաբարձրըՙ 37 աստիճան, այս շաբաթ սահմանը 34-35 աստիճանը կլինի։