«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2003-07-05 | #128, 2003-07-08 | #129, 2003-07-09


ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱ

Այցի մասինՙ ոչ մի մանրամասն

Հուլիսի 15-ին հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրավերով աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում։ Միայն այսքանն օրեր առաջ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ նախագահի մամլո քարտուղար Աշոտ Քոչարյանը։

Թե ինչ ծրագրով է Ռոբերտ Քոչարյանը լինելու Ֆրանսիայում եւ որքան է տեւելու այցելությունը, Աշոտ Քոչարյանը մեր հարցին երեկ պատասխանեց, որ ժամկետները դեռ ճշտվում են։ Ընդ որում, իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ հայտնած տեղեկություններից ավելին նախագահի մամլո քարտուղարը չհայտնեց, մինչդեռ որոշ լրատվամիջոցներ ժամկետի մասին արդեն իսկ որոշակի տեղեկություններ ունեն։

Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 15-ին կլինի Ֆրանսիայումՙ 2-օրյա այցով։ Բայց, մեր տվյալներով, այցելությունը կարող է երկարել։ Իսկ թե ի՞նչ կքննարկեն նախագահները եւ ի՞նչ ծրագիր կլինի, մնում է անհայտ։ Այդ այցելության առումով հետաքրքրական է, որ հենց հուլիսի 15-ին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Ժակ Շիրակը մեկնելու է Փարիզից։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4