ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայկական շուկայում իրացվող ապրանքների մոտ 90%-ը չունի համապատասխանության հավաստագիր, իսկ մթերքների 60%-ից ավելին ժամկետանց է եւ սպառնալիք է ներկայացնում առողջության համար։ Այս տվյալները ներկայացված են Սպառողների իրավունքների պաշտպանության հայկական միության կողմից անդրսահմանային դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնը Կովկասի համար Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ։
Ըստ միության նախագահ Աբգար Եղոյանի, համապատասխանության հավաստագրերի բացակայությունը ստվերային տնտեսության նշան է։ Ըստ նրա, եթե բոլոր ներկրվող եւ երկրում արտադրվող ապրանքները օժտված լինեն տվյալ հավաստագրով, ապա դրանց վաճառքից հարկերը եռակի կմեծանան։