ԲԱՔՈՒ, 8 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ռուսաստանի նախագահ Պուտինի չծրագրված այցը Ադրբեջան սպասվում է հուլիսի 9-10-ը։ Նախագահներ Պուտինի եւ Ալիեւի հանդիպումը ենթադրում է մտքերի փոխանակություն միջպետական հարաբերությունների հարցերի շուրջ։ Սակայն, ինչպես գրում է Բաքվի «525» թերթը, նախագահական ընտրությունների նախօրյակին, որ Ադրբեջանում նախատեսված են հոկտեմբերի 15-ին, այցի նպատակը ակնհայտ է։ Թերթը հիշեցնում է, որ այժմ հանրապետությունում ընտրարշավը իր բարձրակետին է։ Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնում է 12 մարդ, այդ թվում գործող նախագահ ութսունամյա Հեյդար Ալիեւը, որն առաջադրվում է «Ենի Ազերբայջան» կուսակցությունից, եւ իր որդի Իլհամ Ալիեւը Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար Հանրապետությունից։