«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2003-07-05 | #128, 2003-07-08 | #129, 2003-07-09


ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՉԵՐ ՏՅՈՒՄԵՆԻ ՄԱՐԶԻ ԻՇԻՄ ՔԱՂԱՔՈՒՄ

ԿՐԱՍՆՈԴԱՐ, 8 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Տյումենի մարզի Իշիմ քաղաքի տների պատերին եւ կենտրոնական փողոցի մայթերին հայտնվել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին հասցեագրված վիրավորական արտահայտություններ պարունակող գրություններ։ Ինչպես գրում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, Իշիմի իրավապահ մարմինների ներկայացուցիչները գտնում են, որ դա կարող է ազգամիջյան թշնամանքի բորբոքման առիթ դառնալ։ Քաղաքի դատախազության կարծիքով, «գրությունները, ավելի շուտ, շարունակությունն են հունիսի 16-ին տեղացի եւ հայ երիտասարդների խմբերի միջեւ տեղ գտած կոնֆլիկտի»։

Ծայրահեղական բովանդակության գրությունների հայտնվելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի վանդալիզմի եւ ազգային, ռասայական ու կրոնական թշնամանք բորբոքելու հոդվածներով։ Աշխատում է հատուկ կազմավորված օպերատիվ-քննչական խումբՙ քաղաքային դատախազի հսկողությամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4