ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հուլիսի 8-ին հովվապետական կարճատեւ այցով Արցախում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Այցելության նպատակն էր որոշել Ստեփանակերտում կառուցվելիք եկեղեցու տեղը։ Վեհափառի խոսքերով, եկեղեցին կկառուցվի ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում, իսկ շինարարական աշխատանքները կավարտվեն 2 տարվա ընթացքում։
Վեհափառ հայրապետն այցելեց նաեւ Ստեփանակերտի հարավային մասում բարերար Լուիզ-Սիմոն Մանուկյանի հովանավորությամբ կառուցվող բարձրահարկ բնակելի շենքՙ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։
Շրջայցի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսին ուղեկցում էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, վարչապետ Անուշավան Դանիելյանը եւ պաշտոնատար այլ անձինք։