«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2003-07-05 | #128, 2003-07-08 | #129, 2003-07-09


ՆՈՐ ԿԸՀ-Ն ԳՐԵԹԵ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ Է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, ԱԺ կազմավորումից հետո քառասուներորդ օրըՙ հուլիսի 10-ին, ժամը 12.00-ին, նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգումարի առաջին նիստը։ Այն վարելու Է ԿԸՀ նախկին նախագահը։ Առաջին նիստի ընթացքում կընտրվեն ԿԸՀ նախագահը, նախագահի տեղակալը եւ քարտուղարը։

Հիշեցնենք, որ համաձայն օրենսգրքի, ԿԸՀ-ն կազմավորվում Է գործող ԱԺ-ում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի մշտապես գործող մարմնի որոշմամբ նշանակված մեկական եւ ՀՀ նախագահի նշանակած երեք անդամից։

Ինչպես տեղեկացանք խմբակցություններից, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Օրինաց երկրի» եւ «Ազգային միաբանության» ներկայացուցիչները չեն փոխվի, դրանց համապատասխանաբար կներկայացնեն Աննա Ալեքսանյանը, Համլետ Աբրահամյանը, Արտաշես Ավոյանը Եւ Զավեն Պլուզյանը։ «Արդարություն» դաշինքը ԿԸՀ-ում կներկայացնի Ֆելիքս Խաչատրյանը, ՄԱԿ-ն իր ներկայացուցչի անունը կհրապարակի վաղը, թեեւ ըստ հավաստի աղբյուրների, այս կուսակցությունից ԿԸՀ անդամ կլինի Սեւակ Առաքելյանը (նա ՄԱԿ-ի լիազոր ներկայացուցիչն Էր ԿԸՀ-ում)։

Իսկ ՀՀ նախագահի կողմից այսօր ԿԸՀ անդամներ են նշանակվել Գարեգին Ազարյանը, (վերջինս ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի խորհրդականն Էր), Արթուր Պողոսյանը եւ Արմեն Սինանյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4