ԹԲԻԼԻՍԻ, 9 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՎԱՔՍ հետախուզության էլեկտրոնային համակարգով հանդերձված ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռն այսօր ցուցադրական թռիչք է կատարել Թբիլիսիի վրայով։ Ցուցադրական թռիչքին, որը շարունակվել է ավելի քան երկու ժամ, հետեւում էին Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն, գլխավոր շտաբի պետ Ջոնի Փիրցխալաիշվիլին, ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի վաղ նախազգուշացման եւ հսկողության ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Յոհան Դորան։
«Ազգի» կողմից հավելենք, որ ԱՎԱՔՍ-ը կարող է հետախուզել մինչեւ 1000 կմ օդային տարածք, որսալով յուրաքանչյուր օդանավի եւ ուղղաթիռի շարժում։ Այսինքնՙ ոչ միայն Անդրկովկասը, այլեւ Ռուսաստանի որոշ տարածքներ։ Եվ հենց այդ պատճառով երեկ երեկոյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ԱՎԱՔՍ-ի Վրաստան ժամանումը որակեց «ոչ բարեկամական ակտ» վրաց իշխանությունների կողմից։