«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2003-07-09 | #130, 2003-07-10 | #131, 2003-07-11


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՆՎԵՑ ՍԵՆԱՏԻ ԵՐԵԿՎԱ ՕՐԱԿԱՐԳԻՑ

Հայամետ սենատորներն սպասում են ավելի հարմար պահի

«Ազգը» տեղեկացրել էր նախապես, որ Մ. Նահանգների Ներկայացուցիչների պալատում 1988 թ.-ին Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման 15-ամյակի կապակցությամբ երեկ ամերիկյան Սենատում պետք է քննարկվեր նմանատիպ մի բանաձեւ, որն ընդունվելու դեպքում ներկայացվելու էր նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամների դատինՙ երկպալատանի Կոնգրեսի կողմից նրա ընդունումն իրողություն դարձնելու նպատակով։

Երեկՙ ուշ երեկոյան, հեռախոսով կապվեցինք Մ. Նահանգներում ՌԱԿ Հայ դատի խորհրդի համակարգող Երվանդ Ազատյանի հետ ու տեղեկացանք, որ բանաձեւը, որը քվեարկության էր դրվելու ԱՄՆ պետքարտուղարության բյուջեի հետ, վերջին պահին հանվել է օրակարգից, նկատի ունենալով բյուջեի հետ քվեարկվելու նրա անհավանականությունը։ Հայամետ սենատորների խումբը մտադիր է բանաձեւը Սենատի օրակարգ մտցնել հետագայում, ավելի հարմար պահի։

Ինչ վերաբերում է թուրքական մամուլում այս նոր բանաձեւի շուրջ ծավալված խոսակցություններին ու տարբեր միջամտություններին, այդ մասին կարդացեք 5-րդ էջում մեր մեկնաբանի վերլուծությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4