Շախմատի աշխարհի առաջնության Կասպարով-Պոնոմարյով կիսաեզրափակիչ մրցամարտի անցկացման հարցում վերջապես պարզություն մտցվեց։ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի կարգադրությամբ կազմավորվելու է շախմատային մրցախաղի կազմակերպման եւ անցկացման կազմկոմիտե։ Այն գլխավորելու է Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը։ Կիսաեզրափակիչ հանդիպումը կանցկացվի Յալթայում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին մեկ ամիս առաջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի եւ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի միջեւ։ Իսկ ահա, Լեկոյի եւ Կրամնիկի կիսաեզրափակիչ մյուս հանդիպման մասին առայժմ կոնկրետ ոչինչ հայտնի չէ։