Երեկ «Հայէկոնոմբանկը» Western Union ֆինանսական գործակալության հետ կնքեց միջազգային ներկայացուցչության բացառիկ պայմանագիր, ինչն այս բանկին հնարավորություն կտա համակարգում ընդգրկել ենթաներկայացուցիչների, տուրիզմի եւ հանգստյան գոտիներումՙ տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաեւ բարձրացնել ծառայությունների որակը։ «Հայէկոնոմբանկը» Western Union փոխանցումների համակարգով գործառնություններ իրականացնում է 1999 թ.-ից իր բոլոր 24 մասնաճյուղերի միջոցով։ Փոխանցումների ընդհանուր ծավալն այս համակարգով կազմում է մոտ 15 մլն դոլար։
Ա. Մ.